Microsoft-ը կհրաժարվի օգտատերերի վարկանիշների հին 5-աստղանի Xbox 360 համակարգից: Կորպորացիայի ներկայացուցիչների խոսքով՝ այն ոչ բավարար ճկունություն ունի: Գեյմերների վարկանիշը կհաշվարկվի այլ օգտատերերի հետ նրանց փոխգործակցությունից: Կախվածություն կառաջանա բողոքների քանակինց ու հաճախականությունից, այս կամ այն մարդու հանդեպ մոդերատորական գործողություններից եւ այլն: Այս մասին հաղորդում է IT Expert-ը՝ վկայակոչելով tech.onliner.by-ը:
Վարկանիշը հասանելի կլինի այլ օգտատերերի համար, որոնք կարող են գնահատել գեյմերին: Արդյունքում, ըստ Microsoft-ի մտածածի, ագրեսիվ կամ պարզապես անդաստիարակ օգտատերերը կխաղան միայն իրենց նմանների հետ:





























