Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը, անհանգստանալով նոթբուքերի՝ վերջին շրջանում արագ աճող գողությունների դեպքերի կապակցությամբ, որոշել է ներդնել նոր որոնողական համակարգ, որը կհայտնաբերի գողացված նոութբուքը անմիջապես, եթե իհարկե այն միացվի ինտերնետին: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ գողացված նոութբուքի տերը պարզապես պետք է իրավապահներին հաղորդի սերիական համարը, իսկ մնացածը կիրականացվի ոստիկանության կողմից պատրաստվող ծրագրի կողմից:
Միակ թերությունն այն է, որ գողացված նոութբուքը գտնելու համար այն պետք է միացվի ինտերնետին: Ոստիկանությունը նշում է, որ հիմնականում նոութբուքերը օգտագործում են ինտերնետով աշխատելու համար, եւ այդ տեսանկյունից ծրագիրը արդյունավետ կգործի, եւ նոութբուքերի գողությունները զգալիորեն կպակասեն:



























