Իրանի պաշտպանական արդյունաբերությունն օպտիմալացրել է խորհրդային արտադրության զենիթահրթիռային Ս-200 համալիրները` կրճատելով դրանց արձագանքման ժամանակը, հայտնել է Իրանի ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայելին: Ըստ նրա` կատարելագործման շնորհիվ զգալի կրճատվել է հրթիռի մեկնարկի համար անհրաժեշտ ժամանակը:
Ըստ Էսմայելիի` զենիթահրթիռային համալիրների արձագանքման տեւողությունը կրճատվել է նվազագույնի: Գեներալը նշել է, որ վերափոխված Ս-200-ն այժմ ունակ է ոչնչացնելու ոչ միայն ռազմավարական բազմաթիվ թիրախներ, այլեւ ունակ է թիրախների պարամետրերը փոխանցել այլ հրթիռային համալիրներին: Համալիրներն ունակ են թիրախը ոչնչացնել 200-350 կմ հեռավորությունից, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով FARS-ին:
Բացի զենիթահրթիռային համալիրները կատարելագործելուց, Իրանը վերափոխել է իր բոլոր ՌԼԿ համակարգերը, ինչպես նաեւ սկսել է արտադրել տարբեր հաճախականությամբ աշխատող սեփական ռադարներ:





























