Հայկական բիզնեսի համար ավելի հեշտ կլինի յուրացնել իրանական շուկան, եթե ավելի լավ իմանան տեղական օրենսդրությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանական «Torossian, Avanessian & Partners» փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչ վահե Թարոյանը:

«Հարկային կամ մաքսային բնույթի խորհրդատվությունների համար, օրինակ Իրան ապրանքներ ներմուծելու դեպքում, Հայաստանից մեզ ոչ ոք չի դիմում: Մենք Իրանում դուստր-ձեռնարկություններ բացելու փորձ ունենք, բայց հայ ձեռնարկատերերի հետ պարբերաբար շփվելուն բանը, ցավոք, չի հասնում»,- ասել է Թարոյանը:

Նշենք, որ որոշ հայ գործարարներ NEWS.am-ի հետ ոչ պաշտոնական զրույցներում հայտարարել են Իրան աօրանքներ արտահանելու ցանկության մասին, բայց այդ ծրագրերից շատերն իրականություն չեն դառնում տեղական օրենսդրության բարդությունների պատճառով, որոնք զգալի տարբերվում են արեւմտյան օրենքներից: