Ամերիկյան Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հետազոտողները որոշել են խավարասերներին օգտագործել գիտական նպատակներով, նրանց վարժեցնում են միկրոէլեկտրոնիկայի օգնությամբ: Տեսախաղերի համար օգտագործվող տեխնոլոգիան թույլ է տվել մշակել միջատների հեռահար կառավարման համակարգ:
Խավարասերների վրա փոքրիկ ալեհավաքներ են դնում, որոնք էլ ստանում են ազդանշանը: Հատուկ միկրոսխեմայից խավարասերների բեղիկներին հաղորդալարեր են միացված, որոնցով էլ միջատը ստանում է տեղեկությունը:
Երբ հաջողվի առավելագույնս արդյունավետ կառավարել խավարասերներին, հնարավորություն կլինի նրանց օգտագործել տեխնոգեն կամ բնական աղետների ժամանակ՝ փրկարարական աշխատանքների արդյունավետությւոնը բարձրացնելու նպատակով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Խավարասերները կարող են համալրվել այլ սարքերով, որպեսզի ավելի հեշտ լինի, օրինակ, երկրաշարժի հետեւանքով փլատակների տակ հայտնվածներին գտնելը:





























