Պետությունը ինտերնետը պետք է դիտարկի որպես հասարակության հիմնական ենթակառուցվածքի պարտադիր մաս։ BBC –ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կապի միջազգային միության գլխավոր քարտուղար Խամադուն Տուրեն։ «Տեղեկատվություն ստանալու իրավունքը չի կարելի արհամարհել»,-հայտարարել է Տուրեն՝նշելով, որ ինտերնետը ամենաարդյունավետ միջոցն է տեղեկացված լինելու համար։
Նրա խոսքով, կառավարությունը պետք է անի ամեն հնարավորը, որ այլ ենթակառուցվածքների հետ մեկտեղ զարգանա նաեւ ինտերնետը։




























