Զարգացած եւ զարգացող երկրների բնակիչների ճնշող մեծամասնությունը ինտերնետ հասանելիությունը համարում են իրենց կյանքի կարեւոր մաս։ Ինտերնետի ստեղծումից 20 տարի, անց BBC-ին տաբեր երկրներում հարցում է անցկացրել, որի արդյունքները փաստում են, թե համաշխարհային ցանց հասանելիությունը ընկալվում է որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը։ 23 երկրների հարցվածների 80 տոկոսը համաձայնել է սրա հետ։ Գրեթե նույնքան էլ հայտարարել են, որ ինտերնետն իրենց ավելի ազատ է դարձրել։
Այն ժամանակ, երբ Հարավային Կորեայի եւ Նիգերիայի բնակչության մեծամասնությունը դեմ է ինտերնետի կանոնավորմանը, Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները կողմ են այդ գաղափարին։



























