«Բարվա» ինովացիոն կենտրոն Հայաստանից Իրան է արտահանում նոր մոդելի 100 հակակարկտային կայան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կենտրոնի նախագահ Արամ Վարդանյանը: Կայանի նոր մոդելը, «Զենիթ-Մ»-ն մշակվել է 2013թ-ին, եւ արդեն արտադրվել է 250 հատ: Նա նշեց, որ կայանի արժեքը հաջողվել է նվազեցնել մինչեւ 1.5 մլն դրամի:
Ներքին շուկայում ընկերության արտադրանքն առայժմ իրացվում է մասնավոր հատվածում եւ համայնքներում: «ԱԻՆ-ը հայտարարել է մրցույթ, թե ոչ, առայժմ չգիտենք: Սակայն Հայաստանում նման մոդելների պահանջարկ կա»,-հայտարարել է Ա. Վարդանյանը:
«Բարվա» ինովացիոն կենտրոնը գործում է Թալինում 2005 թ-ից եւ արտադրում է հակակարկտային կայաններ, բրիկտներ` կենսազանգվածից, ինչպես նաեւ արեւային կայանների նախագծեր:





























