«iPhone 5» օգտագործողներն ավելի հաճախ են այն համարում զզվելի եւ ատելի: «Apple»-ի սմարթֆոնի յուրաքանչյուր հինգերորդ օգտագործող դժգոհ է նրանից, այսպիսին են  «We Are Social» ընկերության վերլուծության արդյունքները:

Փորձագետները վերլուծել են վերջին շրջանի չորս նոր սմարթֆոնների ` «iPhone 5»-ի, «Samsung Galaxy S4»-ի, «BlackBerry Z10»-ի եւ «Nokia Lumia 920»-ի վերաբերյալ սոցիալական ցանցերի, բոլոգների եւ ֆորումների քննարկումները: Ամենաքիչ բողոքները եղել են  «Samsung Galaxy S4»-ից` ընդամենը  11%,  երկրորդ տեղում եղել է «Lumia 920»-ը`  15%, «BlackBerry Z10» -ից բողոքները կազմել են 18%, իսկ «iPhone 5»-ից` 20%:  Բողոքները հիմնականում վերաբերում են նախորդ տարբերակների  համեմատ նորարությունների բացակայությանը, անորակ կարտոգրաֆիական հավելվածներին: