Իրանի իշխանությունները ստեղծել են էլեկտրոնային փոստի սեփական ազգային ծառայությունը, որը պետք է փոխարինի «Gmail»-ին եւ «Yahoo»-ին: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի տեղեկատվության եւ հեռահաղորդակցության նախարար Մոհամադ Հասան Նամին:
Նրա խոսքով` փորձագետներն ստեղծել են ծրագրային բոլոր անհրաժեշտ ապահովումները, եւ հիմա Իրանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա իր բացառիկ փոստային հասցեն: Էլեկտրոնային փոստը կգտնվի Իրանի ազգային փոստային ծառայության վերահսկողության ներքո:
Նշեք, որ բնակչության ինտերնետից օգտվելու ցուցանիշով Իրանն առաջատար է Մերձավոր Արեւելքում. 75 մլն բնակիչներից ինտերնետից օգտվում է 45 միլիոնը:




























