Միլիարդատեր Ուորրեն Բաֆֆետը ռեկորդային 2 մլրդ դոլար է նվիրաբերել է Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսի հիմնադրամին:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Բաֆֆետը՝ Berkshire Hathaway ընկերության գործադիրն տնօրենն ու նախագահը, В կարգի 17,5 մլն ակցիա է նվիրաբերել Գեյթսի հիմնադրամին:
Բաֆֆետը այդ հիմնադրամի հոգաբարձուն է եւ աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը, որի ունեցվածքը Bloomberg-ը գնահատում է 61 մլրդ դոլար:
Ինչպես գրում է BFM.RU-ն, Բաֆֆետը աջակցում է ոչ միայն Գեյթսի հիմնադրամին: Նա մեծ գումարներ է նվիրաբերել Susan Thompson Buffett Foundation-ին, Howard G. Buffett Foundation-ին, NoVo Foundation-ին եւ Sherwood Foundation-ին:





























