Բրիտանացի աստղագետների խումբը, որ ներկայացնում են Միացյալ Թագավորության 11 համալսարաններ, դիմել են կառավարությանը՝ տարեկան մեկ միլիոն ֆունտ հատկացնել վերերկրյա քաղաքակրթությունների որոնումների համար:

Ինչպես գրում է The Independent-ը, նոր կազմակերպությունը ստացել է Search for Extraterrestrial Intelligence Research Network անվանումը:

eMerlin նախագծի շրջանակներում առաջարկվում է միավորել յոթ գլխավոր աստղադիտակներ՝ տեղադրված Բրիտանիայի տարածքում, գերարագ օպտիկամանրաթելային  մալուխի օգնությամբ: Տեղեկատվությունն ուղարկվելու է Չեշիրի աստղադիտարան: Մասնագետները ուսումնասիրելու են աստղադիտակների տվյալները՝ վերերկրյա քաղաքակրթության հետքեր փնտրելով, հայտնում է Gazeta.ru-ն: