Հայաստանում շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը (MNP ծառայություն) կգործարկվի 2014 թվականի հունվարի 1-ից: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 17-ի նիստի օրակարգ է մտել դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգ է մտել «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները հաստատելու մասին» որոշման նախագիծը:
MNP -ն (Mobile Number Portability) բաժանորդներին թույլ է տալիս օպերատորին փոխելուց հետո պահպանել համարը:
MNP-ից օգտվելու համար բաժանորդը պետք է դիմի ընդունող օպերատորին: Վերջինս էլ բաժանորդին պարտավոր է տեղեկացնել համարի տեղափոխման գործընթացի պայմանների ու սակագների մասին: Ավելի վաղ ընդունված ծրագրով՝ բջջային հեռախոսահամարի տեղափոխելիությունը բաժանորդների համար պետք է իրականացվեր անվճար, միայն ստացող օպերատորին դիմելու միջոցով, ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սակայն ներկայացված նախագծով, ըստ էության, խոսք է գնում վճարովի ծառայության մասին:
Նշենք, որ օպերատորին փոխելը բաժանորդին չի ազատում նախորդ օպերատորին ունեցած պարտքերից:





























