«Christie`s»-ի օնլայն աճուրդում 387 750 վաճառվել է «Apple I» համակարգիչներից մեկը, որը 1976թ-ին հավաքել էր «Apple»-ի հիմնադիրներից Սթիվ Վոզնյակը: Լոտն ամենաթանկն է եղել «Christie`s»-ի օնլայն աճուրդների պատմության մեջ: Նրա էսթիմեյթը կազմել է 300-500 հազ. դոլար:
Համակարգիչը «Apple I»-ի 25 առաջին օրինակներից է: Լոտի նկարագրության մեջ նշվում է, որ վաճառողը չի երաշխավորում համակարգչի աշխատունակությունը եւ խորհուրդ է տալիս այն գործարկելու համար դիմել մասնագետների:
«Apple I»-ի առաջին խմբաքանակը ձեռքով հավաքվել է Սթիվ Ջոբսի ավտոտնակում` Սթիվ Վոզնյակի կողմից: «Apple I»-ի վաճառքի ռեկորդ էր արձանագրվել 2013թ. մայիսի 25 –ին` մինչ օրս պահպանված վեց գործող համակարգիչներից մեկը վաճառվել էր 670 հազ. դոլարով:





























