Արեգակնային համակարգը գիսաստղերի նման պոչավոր է: Բացահայտումը կատարել են NASA-ի ամերիկացի գիտնականները:
Գիտնականները պոչը տեսել են IBEX սարքի օգնությամբ: Այն գիտահետազոտական արբանյակ է` նախատեսված Արեգակնային համակարգի սահմանների եւ աստղամիջյան տարածության հետազոտման համար: NASA-ն այդ սարքն ուղեծիր էր դուրս բերել 2008թ.:
Աշխատանքի առաջին երեք տարիների ընթացքում արբանյակի հաղորդած տվյալների համալիր վերլուծությունից հետո ԱՄՆ-ի մասնագետները եզրակացրել են, որ Արեգակնային համակարգը պոչ ունի, որը բաղկացած է վերեւից եւ ներքեւից արագ շարժվող լիցքավորված մասնիկներից, ինչպես նաեւ կողքերից դանդաղ շարժվող լիցքավորված մասնիկների երկու հոսքից, հայտնում է NEWSru.com-ը:
Ձեւով այդ բոլոր հոսանքները քառաթերթ երեքնուկ են հիշեցնում: Ամերիկացի փորձագետները հաստատ չգիտեն, թե որքան է այդ հետագծի երկարությունը:





























