Վենեսուելայի բնակիչներին կոչ են արել հրաժարվել Facebook-ից, որպեսզի «ԿՀՎ-ին ակամա տեղեկություններ չտրամադրեն»: Twitter-ի իր միկրոբլոգում բնակիչներին է դիմել բանտերի նախագահ Մարիա Իրիս Վարելան:

 «Վենեսուելացիներ, հրաժարվեք  Facebook-ից, քանի որ ակամա կարող եք վերածվել ԿՀՎ-ին տեղեկություններ տրամադրողի: Նայեք Սնոուդենի գործին», - գրել է նա, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով  Agence France-Presse-ը:

Արդեն իսկ լրտեսության զոհ դարձածներին Մարիա Իրիս Վարելան խորհուրդ է տվել դատարանի միջոցով «արդար փոխհատուցման» հասնել եւ սնանկացնել ԱՄՆ-ի կառավարությանը: 

Հիշեցնենք, ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը դիմակազերծել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին, նախկինի պես առանց փաստաթղթերի է եւ գտնվում է «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման գոտում:

Նա մի քանի երկրներից ապաստան է խնդրել, այդ թվում՝ Վենեսուելայից, որտեղից նրան դրական պատասխան են տվել:  Սակայն առայժմ հայտնի չէ՝ կգնա Սնոուդենը Վենեսուելա, թե ոչ, կամ՝ թե ինչպես դա կիրագործվի տեխնիկապես: