«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) իր շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրեն է նշանակել Արչիլ Մագրաձեին:

Արչիլ Մագրաձեն բարձրագույն կրթություն է ստացել միջազգային տնտեսագիտության եւ իրավունքի բնագավառում, ունի բազմամյա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության ոլորտում  ինչպես նաեւ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում:

Մեկնաբանելով նշանակումը` «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշել է. «Ողջունում եմ Արչիլին մեր ընկերությունան համար նոր` շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի պաշտոնում: Մաղթում եմ նրան եւ նրա թիմին բազմաթիվ հաջողություններ բջջային կապի շուկայում, քանի որ բջջային սեգմենտը մեր բիզնեսի համար հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն: Համոզված եմ, որ տարբեր երկրների հեռահաղորդակցության շուկաներում ձեռք բերված հարուստ փորձը Արչիլին հնարավորություն կընձեռի կիրառել լավագույն միջազգային բիզնես մոդելները Հայաստանում»:

Արչիլ Մագրաձեի  կարիերան հեռահաղորդակցության ոլորտում սկսվել է 1999 թ-ից` Վրաստանում առաջին բջջային օպերատոր MegaCom Ltd-ում: Այնտեղ նա աշխատել է  9 տարի` հաճախորդների սպասարկման մենեջերից  մինչեւ մարքեթինգի եւ վաճառքի տնօրեն:

2006թ-ին Արչիլ Մագրաձեն միացել է Mobitel  վրացական ընկերության թիմին, որտեղ ունեցել է իր ակտիվ մասնակցությունը Beeline ապրանքանիշի մեկնարկման ժամանակ: 2007թ - ից մինչեւ 2008 թ-ը ղեկավարել է ընկերության մասնաճյուղը Բաթումի քաղաքում, իսկ 2008թ-ին նշանակվել է Վրաստանում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:

2010թ-ին Արչիլ Մագրաձեն նշանակվել էUnitel ընկերության Տաշքենդի մասնաճյուղի տնօրեն, որն Ուզբեկստանում ներկայանում է  Beeline ապրանքանիշի ներքո: Այնտեղ կարճ ժամանակի ընթացքում նրան հաջողվեց կրկնապատկել ընկերության վաճառքները եւ եկամուտները, իսկ 2012 թ-ին նա նշանակվեց Կամբոջիայում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:

Արչիլ Մագրաձեն ամուսնացած է, ունի 4 երեխա: