Ամերիկյան կոնգրեսականներն առաջարկել են Լուսնի վրա ազգային պատմական արգելոց ստեղծել: Համապատասխան օրինագիծը պատրաստել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության երկու ներկայացուցիչներ, հաղորդում է ABC News-ը: Փաստաթութղթն արդեն ուղարկվել է Կոնգրես:
Ենթադրվում է, որ ամերիկյան «Լունա-պարկը» գտնվելու է «Ապոլոն-11» տիեզերակայանի վայրէջքի հրապարակում: Տիեզերանավը 1969թ. Լուսին էր հասցրել Նիլ Արմսթրոնգին եւ Էդվին Օլդրինին: Այդ ժամանակից շատ բան է փոխվել, եւ ոչ միայն ԱՄՆ-ը, այլեւ բազում այլ երկրներ կարող են սեփական ապարտներ ուղարկել Լուսին: Ուստի ամերիկյան գործիչները կարծում են, թե «Ապոլոն-11»-ի վայրէջքի վայրը պաշտպանության կարիք ունի, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Դա չի նշանակում, որ ամերիկացիները պատրաստվում են սեփականաշնորհել Լուսնի որոշակի հատված: 1967թ. պայմանագրով, որ ստորագրել են 101 պետություններ, Լուսինն ու տիեզերքի այլ օբյեկտներ չեն կարող պատկանել որեւէ երկրի: Ամերիկացիները մտադիր են միայն պահպանել մասունքները:





























