Ռուս մասնագետների կողմից Բուշերում կառուցվող իրանական առաջին ԱԷԿ-ի շահագործումը տեղի կունենա 2010 թվականին։ Այս մասին մարտի 9-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«ԱԷԿ-ը շահագործման կհանձնվի այս տարի, այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,- լրագրողներին հայտնել է Լավրովը։

Թեհրանում հաշվարկել են, որ ԱԷԿ-ի շինարարությունը Բուշերում կավարտվի երկու-երեք ամսվա ընթացքում։ 2009թ. դեկտեմբերի կեսերին Մոսկվայում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Սաջադին հայտարարել էր, որ Թեհրանը գոհ է ԱԷԿ-ի շինարարության տեմպերից։