Google Play-ում բջջային սարքերի համար նոր հավելված է հայտնվել: Այն նախատեսված է ոչ թե մարդկանց, այլ կենդանիների, ավելի կոնկրետ կատուների համար, հաղորդում է խանութի պաշտոնական կայքը:
Ծրագիրը կոչվում է Snapcat (բռնիր կատվին) եւ ընտանի կենդանիներին թույլ է տալիս լուսանկարել իրենք իրենք:
Հավելվածը միացնելու ժամանակ գաջեթի էկրանին շարժվող կարմիր կետ է հայտնվում, որը գրավում է կենդանիների ուշադրությունը:
Երբ կատուն փորձում է նրան բռնել եւ դիպչում է էկրանին, սարքը լուսանկարում է: Այդ լուսանկարները կարելի է տեղադրել սոցիալական ցանցերում, հաղորդում է NEWSru.com-ը:





























