Twitter-ի ներկայացուցիչները ֆրանսիական իրավապահներին տվյալներ են տրամադրել, որոնք կարող են նույնականացնել հակասեմական թվիթներ գրող օգտատերերին:

Twitter-ում դա մեկնաբանել են հետեւյալ կերպ, որ այդպես իրականացրել են ֆրանսիական դատարանի պահանջը` կապված Ֆրանսիայի Հրեա ուսանողների խորհրդի հայցի հետ: Այժմ այդ հարցը լուծված է, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Դատարանը բավարարել է Ուսանողական խորհրդի հայցը եւ 2013-ի հունվարին պարտավորեցրել Twitter-ին բացահայտել հակասեմականների տվյալները: Կազմակերպությունում պնդում էին, որ բազմաթիվ ֆրանսիական թվիթեր խախտում են ատելություն բորբոքելու վերաբերյալ տեղական օրենքը: Ամերիկյան ընկերությունն իր հերթին հրաժարվել է կատարել պահանջը` որոշումը դատարանում բողոքարկելով:

Հրեա ուսանողների խորհուրդը որոշել է դատարան դիմել` հակասեմական թվիթերի թվի ավելացումից հետո: