Երեւանից Զովունի տանող ճանապարհին գտնվող «Միլիոներ» խաղատան մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

Մահացածը Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով, ըստ շրջանառվող տեղեկությունների, խաղատնից դուրս գալիս հանկարծամահ է եղել: Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: