Գիտնականների միջազգային խումբը հայտարարել է աուտիզմով տառապողների եւ նրանց ընտանիքի անդամների գեների վերծանման գլոբալ նախագծի ավարտի մասին:  Արդյունքում առանձնացվել են մուտացիաներ 21 գեներում, որոնց մի մասը նախկինում համարվում էր այդ հիվանդության հետ կապ չունեցող:

Նախագծի շրջանակում նախատեսվում է  ստեղծել աշխարհում աուտիզմի  ամենախոշոր գենետիկ գրադարանը` ամբողջությամբ վերծանելով ավելի քան երկու հազար ընտանիքների գները,  որոնցում կան  աուտիզմով տառապող մեկ կամ ավելի երեխաներ: Աշխատանքների մեկնարկի մասին հայտարարվել էր 2011թ-ին, սակայն նրա իրականացման համար հավաքվել է 1 մլն դոլար, հաղորդում է  Medportal.ru-ն:

Ապագայում գեների ամբողջական վերծանման արդյունքները կօգնեն գտնել պոտենցիալ մոլեկուլյար թիրախները` դեղագործական ազդեցության համար եւ  թույլ կտան աուտիզմի անհատական թերապիայի մեթոդներ ստեղծել: Բացի այդ, դա թույլ կտա նաեւ ավելի վաղ փուլում ախտորոշել աուտիզմի որոշ ձեւեր: