Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը քիմիական մարտագլխիկներ է տեղադրել միջին հեռահարության բալիստիկ հրթիռների վրա, ստեղծված խորհրդային P-12 հրթիռների հիման վրա, որոնք վաղուց հանվել են արտադրությունից, վկայակոչելով քուվեյթյան Al-Siyassa թերթը՝ հաղորդում է Infox.ru-ն:

Ըստ պարբերականի՝ հրթիռները, որոնց հեռահարությունը կարող է հասնել 2 հազար կմ-ի, ուղղված են Պարսից ծոցի պետությունների եւ արաբական այլ երկրների վրա:

Բացի այդ, նշվում է նաեւ, որ իրանական զինվորականներն իբր արդեն սկսում են կենսաբանական զենքի մշակումները: