ԱՄՆ Թենեսիի նահանգի բնակիչ Քրիս Սեւիերը դատի է տվել Apple-ին, ընկերությանը մեղադրելով այնպիսի սարքեր վաճառելու մեջ, որոնք թույլ են տվել իրեն առանց սահմանափակումների մուտք գործել պոռնոկայքեր:

Հունիսի կեսին ներկայացված 50 էջանոց հայցում Սեւիերի դատապաշտպանը պահանջում է Apple-ից իրականացնել սեփական կոռպորատիվ դիրքորոշումները, մասնավորապես, «հոգալ մեր ազգի երեխաների բարեկեցության համար եւ առաջ տանել ամերիկյան արժեքները»: Հայցվորի կարծիքով՝ ընկերությունը պարտավոր է վաճառել սարքեր, որոնց վրա պարտադիր տեղադրված կլինի ինտերնետ-կոնտենտի զտիչ, հաղորդում է Huffington Post բլոգը:

Դատական քաշքշուքի պատճառ է հանդիսացել մի դեպք, երբ Սեւիերը փորձել է մտնել Facebook սոցկայքի իր էջ, սակայն դրա փոխարեն պատահաբար մուտքագրել է պոռնոկայքի անվանումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Կայքում տեսածը նրա մոտ վնասակար հետեւանքներից անցանկալի կախվածություն է առաջացրել: Սեւիերը բացատրել է, որ տեսածից հետո ինքը այլեւս չի կարող նորմալ հարաբերություններ ունենալ կանանց համար: