Ցանցում տեսահոլովակ է հայտնվել, որը պատմում է «Motorola» ընկերության  «Moto X» նոր սմարթֆոնի մասին: Սարքը հնարավոր է կառավարել նաեւ ձայնով, ընդ որում սարքի խոսափողը միշտ միացած կլինի: «Գաղտնալսումը» հնարավոր է անջատել կարգավորիչների միջոցով:

Որպեսզի սմարթֆոնն արձագանքի ձայնային հրահանգներին, նրան պետք է «արթնացնել» «օքեյ Google Now» նախադասությամբ: Երբ սարքը որսում է կոդային բառերը, գործարկվում է «Google Now» օգնականը: Հետագա հրահանգները պետք է արդեն տալ օգնականի ձայնով: Օրինակ «Google Now»-ն կարող է գտնել եւ հնչեցնել եղանակի կանխատեսումը կամ  անհրաժեշտ երթուղին, հաղորդում է  «Lenta.ru»-ն:

«Moto X»-ի տեսանյութը ենթադրաբար նկարահանել է « Rogers» կանադական բջջային օպերատորը: Տեսանյութը հնարավոր է դիտել «Google+» սոցիալական ցանցում: Ակնկալվում է, որ սմարթֆոնը կթողարկվի 2013թ. օգոստոսին: