ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետները ընդհանուր եզրակացության չեն եկել այն հարցում, որ 2012թ «Մեծ մարգարե-7» զորավարժությունների ընթացքում իրանական «Շահաբ-1» եւ «Շահաբ-3» բալիստիկ հրթիռների արձակումը համապատասխան բանաձեւի խախտում է, ասվում է Իրանի դեմ պատժամիջոցների հարցերով կոմիտեի զեկույցում:
«Կոմիտեի մի շարք անդամներ կարծիք են հայտնել, որ հրթիռների արձակումը 1929 բանաձեւի խախռտում է... եւ այդ առնչությամբ ՄԱԿ-ի անդամ-պետությունները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը՝ Իրանի դեմ բալիստիկ հրթիռների պատճառով պատժամիջոցներ կիրառելու: Այս փուլում կոմիտեի որոշ անդամներ չեն կարող կիսել այդ կարծիքը»,-հայտարարել է Ավստրալիայի մշտական ներկայացուցյիչ Գարի Քուինլանը, ով նախագահում է փորձագիտական կոմիտեում:
Որոշ երկրներ դեմ են արտահայտվել Իրանի վրա հետագա ճնշմանը: Այսպես, չինական պատվիրակությունն ընդգծել է, որ Իրանի դեմ հետագա պատժամիջոցները կբարդացնեն խնդրի լուծումը եւ անհրաժեշտ դիվանագիտական ջանքերը: Ռուսական պատվիրակությունն ընդգծել է, որ Իրանի գործունեության գնահատականներն ու եզրակացությունները պետք է «հիմնվեն միայն հավաստի եւ ստուգված տեղեկատվության վրա», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հուլիսի 16-ին Բրյուսելում ծրագրված է «վեցյակի»՝ Իրանի հարցերով քաղտնօրենների հանդիպում՝ քննարկելու իրանական կառավարության հետ հետագա բանակցությունները:




























