«Ռուսալ Արմենալ» ընկերությունը Երեւանի ալյումինե փայլաթիթեղի արտադրության գործարանում նոր տեխնոլոգիա կներդնի: Այն թույլ կտա արտադրություն վերադարձնել մինչեւ 85% գոլորշիացող սառեցնող հեղուկը: Ներկայիս տեխնոլոգիայով` այդ հեղուկը գոլորշիանալուց հետո այլեւս հնարավոր չէ օգտագործել:
Ըստ նախնական հաշվարկների` «վերադարձվող» հեղուկի հաշվին հնարավոր կլինի տարեկան խնայել մոտ 3.23 մլն դոլար:
Վերազինման աշխատանքների համար նախատեսվում է ներդրումներ իրականացնել 3.9 մլրդ դրամի չափով, որի արդյունքում կստեղծվի շուրջ 50-55 աշխատատեղ:
Ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը` մինչեւ 3 տարի ժամկետով հետաձգել ներդրումային ապրանքների համար գանձվող ավելացված արժեքի հարկը: Հարցը ներառված է ՀՀ կառավարության հուլիսի 18-ի նիստի օրակարգում:





























