ԱՄՆ գիտնականները ձեռնամուխ են եղել հատուկ ծրագրային ապահովման մշակմանը, ինչպես նաեւ սարքի պատրաստմանը, որը թույլ կտա կենդանիների «խոսքը» թարգմանել մարդկայինի: Դրանով զբաղվում է պրոֆեսոր Կոն Սլոբոդչիկովը Հյուսիսային Արիզոնայի համալսարանից:
Սարքը հանդես է գալու որպես էլեկտրոնային թարգմանիչ, այն ձայնագրելու է կենդանիների ձայները, վերծանելու է դրանք եւ ներկայացնելու է դրանց իմաստը նախադասությամբ: Ինչպես նաեւ սարքի միջոցով մարդը կարող է խոսել կենդանիների հետ, քանի որ այն կարող է կատարել նաեւ հակառակ ֆունկցիան:
Նախատեսվում է, որ բացառիկ տեխնոլոգիան լայն սպառման համար շուկա կհանվի հինգ-տասը տարի անց: Արդյունքում մարդը կկարողանա հասկանալ շներին եւ կատուներին, ինչպես նաեւ վայրի կենդանիների «խոսքը», օրինակ, վագրերի եւ առյուծների, նաեւ տնային անասունների:





























