Կանադացի երիտասարդի կողմից արված արտասովոր ամուսնության առաջարկությունը նրա ընկերուհու արցունքների պատճառ է հանդիսացել:
Ոչինչ չկասկածող Մարսիա Բելեան ձերբակալվել է Սենտ-Ջոն քաղաքի իր տան շեմին: Ոստիկանները նրան հաղորդել են, որ պատրաստվում են աղջկան 2000 դոլարով տուգանել եւ դատապարտել մեկ ամսվա ազատազրկման:
Աղջիկն ամեն ինչ լուրջ է ընդունել եւ լաց է եղել, երբ նրան մոտեցել է իր ընկերը՝ Բեն Վյեննոն, եւ առաջարկել ամուսնանալ իր հետ:
Ինչպես պարզ է դարձել, Բենը նախապես սպաներին խնդրել է օգնել իրեն՝ ամուսնության արտասովոր առաջարկություն անել եւ օրենքի պահապանները նրան չեն մերժել:
Բնականաբար նման առաջարկությունից հետո աղջիկը դրական պատասխան է տվել, հաղորդում է Life News-ը:
Երիտասարդը պատրաստվում է առաջարկության տեսագրությունը ներկայացնել տեղի ռադիոկայաններից մեկին, որտեղ անցկացվում է ամուսնության ամենաարտասովոր առաջարկության մրցույթ: Նա 20 հազար դոլար շահելու հնարավորություն ունի:











