ԱՄՆ ՌԾՈւ-ն հուլիսի 15-ին X-47B UCAS-D անօդաչու թռչող սարքը «Ջորջ Բուշ» ավիակրի տախտակամածին իջեցնելու նոր փորձ է իրականացրել, որն անհաջողությամբ է ավարտվել: ԱՄՆ ՌԾՈւ տվյալներով՝ վայրէջք իրականացնելիս «չափիչ սարքավորումների համակարգում աննշան թերություններ» են ի հայտ եկել:
Salty Dog 501 կոչվող X-47B անօդաչու սարքը փորձարկման ժամանակ մեկնարկել է ԱՄՆ ՌԾՈւ Փաթաքսենթ-Ռիվեր բազայի օդանավակայանից: Վայրէջքի ժամանակ սարքը հայտնաբերել է թերությունն ու ավտոմատ կերպով վերադարձել բազա, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
X-47B-ն ավիակրի վրա իջեցնելու առաջին փորձարկումները տեղի են ունեցել 2013թ հուլիսի 10-ին: Դրանք բարեհաջող են ավարտվել:



























