Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից 2012թ. ընթացքում ներկրվել է 481 մլն. խմ գազ, որը հաստատված է իրանական եւ հայկական կողմերի միջեւ ստորագրված ակտերով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:
Նշենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանը 2012 թ. ներկրել է մոտ 2,45 մլրդ խմ գազ, որից մոտ 1,99 մլրդ խմ (81%) բաժին է ընկնում Ռուսաստանին: Իրանին բաժին է ընկնում Հայաստան ներկրվող գազի մոտ 19%-ը:
Հայաստանը Իրանից գազ ներկրում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բանաձեւով, յուրաքանչյուր 3 խմ գազի համար պարտավորվելով Իրան առաքել 1 կվտ/ժ էլեկտրաէներգիա:





























