Ամերիկացի հնէաբանները հայտնաբերել են նախկինում անհայտ դինոզավրի տեսակ: Յուտա նահանգում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված մնացորդները պատկանում են կենդանու, որը հիշեցնում է տրիցերապտոսի, սակայն տարբերվում է հսկայական քթով ու երկարավուն գանգով:

Կմախքի առաջին հատվածները հայտնաբերվել են դեռեւս 2006թ՝ Գրանդ-Էսկալանդե ազգային հուշարձանի տարածքի պեղումների ժամանակ: Աշխատանքներն ավարտին հասցնելու համար պահանջվել է 7 տարի:  Գիտնականները միայն հիմա են ներկայացրել Nasutoceratops titusi ուսումնասիրության արդյունքները եւ նկարագրել իրենց գտածոն գիտական պարբերականներում, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Կենդանու գանգի վրա կան եղջյուրներ, որոնք հետազոտողների խոսքով՝ իրենց չափերով գերազանցում են մյուս դինոզավրերի եղջյուրներին: Չնայած 2,5 տոննա քաշին եւ 5 մետր երկարությանը, կենդանին բուսակեր է եղել: Գիտնականները ենթադրում են, որ հայտնաբերված կենդանին ավացերապտոսների դասին է պատկանում: