ԿՀՎ-ի ղեկավարությունը փորձել է պատճենել Ջեյմս Բոնդի մասին գրքերում եւ ֆիլմերում նկարագրված սարքերը, ասված է վարչության ղեկավար Ալեն Դալեսի հետ գրող Յան Ֆլեմինգի գաղտնազերծված նամակագրության մեջ: Այժմ նամակներն ուսումնասիրում է Ուորիկի համալսարանի դոկտոր Քրիսթոֆեր  Մորանը:

Պարզվել է, որ ԿՀՎ-ի աշխատակիցները ցանկացել են  գրպանի լրտեսող սարք-մագնիս, ինչպիսին կիրառվել էր 1964թ. «Գոլդֆինգեր» ֆիլմում: Բացի դրանից,  նրանց ուշադրությունը գրավել է նաեւ ածելու թունավոր սայրը, որն աշխատում էր զսպանակի օգնությամբ: Այդ սարքը  վարչության աշխատակիցները տեսել էին 1963թ. «Սիրով՝ Ռուսաստանից» ժապավենում: Առաջին դեպքում փորձն անհաջող էր անցել, իսկ երկրորդի դեպքում ստացվել էր, ասվում է  The Daily Express-ի հոդվածում, որը մեջբերում է gazeta.ru-ն:

«Սառը պատերազմի» տարիներին ԿՀՎ-ի եւ Ջեյմս Բոնդի մասին վեպերի միջեւ զարմանալի փոխազդեցություն կար: Այն ծագում էր Դալլեսի եւ Ֆլեմինգի՝ միմյանց հանդեպ տածած հիացմունքից», - պատմել է Մորանը: «Երկար տարիներ 007 գործակալի մասին վեպերը ԿՀՎ-ի հանրային իմիջը ներկայացնելու մենաշնորհ ունեին, եւ գերատեսչությունն օգտվում էր դրանից», - հավելել է նա: