Աղավնու ուղեղը նման է կաթնասունների, այդ թվում՝ մարդկանց ուղեղին, ինչը թռչուններին թույլ է տալիս բարդ ճանաչողական առաջադրանքներ կատարել:
«Ուսումնասիրելով մեզնից միանգամայն տարբեր, բայց համանման վարք դրսեւորելու ունակ արարածների ուղեղը՝ մենք կարող են ուղեղի աշխատանքի հիմնային սկզբունքներ գտնել»,- բացատրել է ուսումնասիրության հեղինակ, Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնական Մյուրեյ Շենահենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախկին ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ թռչունները, մասնավորապես Corvus monenduloides տեսակի ագռավներն ընդունակ են աշխատանքային գործիքներ պատրաստել, շփվել ժեստերի միջոցով եւ բարդ ճանաչողական առաջադրանքներ կատարել: Ընդ որում, ուղեղի կառուցվածքով նրանք ավելի շատ սողուններին էին նման, քան կաթնասուններին:
Շենահենը եւ գործընկերները աղավնու ուղեղի նեյրոնների հանգույցների քարտեզն են գծել եւ ստացված ցանցը մաթեմատիկական վերլուծության ենթարկել: Նրանք հանգել են այն եզրակացությանը, որ նեյրոնային ցանցի կառուցվածքի տեսանկյունից թռչնի ուղեղը նման է կաթնասունների ուղեղին:





























