Գերմանիայում գիտնականների խումբը բարձր տեխնոլոգիական գրիչ է պատրաստել, որի միջոցով հնարավոր է ստուգել երկու լեզուների` գերմաներենի եւ անգլերենի ուղղագրությունը:

Նորույթը տեսքով եւ չափերով ոչնչով չի տարբերվում սովորական գրիչից, սակայն  մի շարք բացառիկ հնարավորություններ ունի: Այն հագեցած է

«ARM Cortex» պրոցեսորով, ինչպես նաեւ մագնիտամետրով ու աքսելերոմետրով  եւ կառավարվում է «Linux» օպերացիոն համակարգով:

Այս ամենը թույլ է տալիս գրելու ժամանակ հետեւել գրիչն օգտագործողի ուղղագրությանը եւ ժամանակին տեղեկացնել սխալի մասին: Հեղինակները հայտնել են, որ մոտ ապագայում լեզուների ցուցակը կընդլայնվի եւ կներառի նաեւ ռուսերենն ու ուկրաիներենը:

Նորույթը նաեւ համացանցին միանալու հնարավորություն ունի եւ կարելի է օգտագործել նաեւ որպես պորտատիվ կրիչ: Սկզբնական գինը կարող է կազմել մոտ 113 եվրո,  իսկ հիմնական վաճառքը կսկվի  2013թ. դեկտեմբերից: