Եվրոպական տիեզերական գործակալության SOHO տիեզերական աստղադիտարանը եւ ՆԱՍԱ-ն գրանցել են Արեւի վրա խոշորագույն բռնկում: ԵՏԳ-ի եւ ՆԱՍԱ-ի մասնագետները պնդում են, որ դա Երկրի վրա չպետք է զանգվածային աղետների պատճառ հանդիսանա:
Սակայն նախզգուշացվում է, որ հուլիսի 18-ին սպասվում է հզորագույն գեոմագնիսական փոթորիկ, ինչի արդյունքում մարդկանց ինքնազգացողությունը կարող է վատանալ եւ հանգեցնել էլեկտրական եւ ռադիոսարքերի խափանման: Հայտնի է, որ արդեն միջոցներ են ձեռնարկվել Juno տիեզերական սարքը փրկելու համար, ինչը թույլ կտա նվազեցնել տվյալների ոչնչացման ռիսկերը, հաղորդում է «Pravda.Ru»-ն:
Ներկայումս սպասվում է արեւային մաքսիմում, որը կգրանցվի տարեվերջին: Քանի որ Արեւի ակտիվությունը բարձր է, գիտնականները մտադիր են շարունակել իրենց դիտումները:





























