Panasonic ընկերությունը թողարկել է Lumix DMC-FZ72 ֆոտոխցիկը, որը պատկերը մոտեցնում եւ հեռացնում է ռեկորդային՝ 60 անգամ:

Համեմատության համար նշենք, որ նույն գնային սահմաններում գտնվող Sony Cyber-shot DSC-HX200 ֆոտոխցիկի զումը կազմում է 30 անգամ, Nikon Coolpix P510-ինը՝ 42 անգամ, իսկ Canon PowerShot SX50 HS-ինը՝  50 անգամ:

Panasonic-ի նոր ֆոտոխցիկը հագեցած է 16 մեգապիքսելանոց մատրիցով եւ մեկ վայրկյանում 5-9 կադր է նկարում:

Ինչպես հաղորդում է Digit.ru-ն՝ ամերիկյան Amazon.comինտերնետ խանութում ֆոտոխցիկի համար պատվերներն ընդունվում են 400 դոլարով: