Հայաստանում ներդրվելու է FPL-2012 թռիչքային պլանների նոր ձեւաչափ: Այդ մասին սկզբունքային համաձայնություն է կայացվել ԻԿԱՕ միջազգային կազմակերպության Թռիչքների հոսքերի կառավարման կենտրոնի (CFMU) հետ:
FPL-2012 համակարգը կբարձրացնի թռիչքների անվտանգության մակարդակը, կապահովի թռիչքների կանոնավորությունը եւ համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին:
Նշենք, որ ներկայում Երեւանի օդային երթեւեկության կառավարման (ՕԵԿ) կենտրոնում տեղադրված «EUROCAT 1000» կառավարման ավտոմատացված համակարգը շահագործվում է շուրջ 11 տարի: Այն արդեն հնացել է, քանի որ միջազգային կազմակերպությունների կողմից (ԻԿԱՕ, Եվրակոնտրոլ) սահմանավել են լրացուցիչ պահանջներ:
Մինչ FPL-2012 համակարգի ներդրումը ՕԵԿ-ում կներդրվի թվային կապի համակարգ:





























