Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան եւ «Միացյալ ավիաշինական կորպորացիան» համագործակցության հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը եւ «ՄԱԿ» ԲԲԸ նախագահ, ԳԱԱ օտարերկրյա անդամ Միխայիլ Պողոսյանը:

Ռուսական պատվիրակության կազմում են այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցում են Հայաստանի հետ համատեղ նախագծերին:

Կողմերը համագործակցելու են ավիացիոն կոնստրուկցիաների անվտանգության ոլորտում: Մասնավորապես, ծրագրվում են հետազոտություններ օդանավերի մետաղական կոնստրուկտների հնեցման եւ դրանց հուսալիության ամրապնդման ոլորտներում: