Նախկինում Մարսը կյանքի համար նպաստավոր է եղել: Այս մասին վկայում է NASA-ի զեկույցը, որը պատրաստվել է Curiosity մարսագնացից ստացված տվյալների հիման վրա:

Գիտնականները ենթադրում են, որ կարմիր մոլորակը 4 մլրդ տարի առաջ շատ չի տարբերվել Երկրից: Դա է ցույց տալիս Մարսի մթնոլորտի մանրամասն վերլուծությունը

Այդ ժամանակ մոլորակի մակերեւույթը տաք եւ խոնավ է եղել, իսկ մթնոլորտն ավելի խիտ է եղել: Սակայն պնդելու համար, որ Մարսի վրա կյանք է եղել, այս տվյալները բավարար չեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդեվոր կրատերի վրա հայտնաբերված կավում եղել են չեզոք թթվայնությամբ խմելու ջրի նախանշաններ: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

«Lenta.Ru»-ն հաղորդում է, որ աստղագետները նոր ապացույցներ են ներկայացրել, որ Մարսի մթնոլորտը պարպվել է տիեզերք, այլ ոչ թե անհետացել մակերեւույթին տեղի ունեցեղ գեոքիմիական գործընթացների արդյունքում: