Ինտերնետի արագությամբ Հայաստանը տարածաշրջանում բավական զիջում է իր հարեւաններին։ Speedtest.net-ի տվյալներով, 181 երկրների շրջանում անցկացված հետազոտության համաձայն՝ Հայաստանը լայնաշերտ ինտերնետի ոլորտում 99-րդ տեղում է գտնվում՝ 1,92մեգաբիթ/վայրկյանում արագությամբ:

Համեմատության համար նշենք, որ մեր հարեւան Վրաստանը գտնվում է 35-րդ տեղում՝ 6,87 մեգաբիթ/վայրկյանում, Ադրբեջանը՝ 54-րդ տեղում՝ 4,29մեգաբիթ/վայրկյանում, իսկ Թուրքիան՝ 59-րդ տեղում՝ 3,61մեգաբիթ/վայրկյանում արագությամբ։

Ինչ վերաբերում է վերբեռնելու(upload) արագությանը, ապա այստեղ Հայաստանը գտնվում է 84-րդ տեղում՝ 0,54մեգաբիթ/վայրկյանում, Վրաստանը գտնվում է 26-րդ տեղում՝ 2,11մեգաբիթ/վայրկյանում, Ադրբեջանը՝ 36-րդ տեղում՝ 1,17մեգաբիթ/վայրկյանում, իսկ Թուրքիան՝ 55-րդ տեղում՝ 0,82 մեգաբիթ/վայրկյանում արագությամբ։