Կիբերհանցագործները հարձակում են գործել Nasdaq բորսայի ֆորումի վրա եւ ստացել օգտատերերի էլեկտրոնային փոստին վերաբերող տվյալներ: Կայքի վերականգնման համար պահանջվել է 2 օր: Կիբերհարձակումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին:

Քանի դեռ ֆորումը չէր աշխատում, դրա օգտագործողները բորսայի կողմից տեղեկացվել են, որ կայքում ոչ մի էլեկտրոնային գործարք եւ տրանզակցիա չի իրականացվում:

Nasdaq-ի ներկայացուցիչ Ջոզեֆ Կրիստինատը չի կարողացել մանրամասնել օգտատերերի թիվը, որոնք հարձակման արդյունքում տեղեկատվություն են կորցրել:

Ինչպես հաղորդում է Digit.ru-ն, հուլիսի 18-ին Wall Street-ում եւ բորսաներում իրականացվել է ուսումնական կիբերհարձակում` իրական սպառնալիքին նախապատրաստվելու: