Panasonic եւ Sanyo Electric ընկերություններն իրենց մեղավոր են ճանաչել գնային համաձայնության գալու մեջ եւ պատրաստ են 56 մլն դոլար վճարել ավտոպահեստամասերի եւ նոութբուքերի մարտկոցների սակագների կեղծիքների համար:
Ֆինանսական խախտումները հայտնաբերել էր ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որը նաեւ հայտարարել էր, որ մարտկոցների սակագների գնի շուրջ համաձայնությանը մասնակցել է նաեւ LG Chem Ltd ընկերությունը, որը եւս խոստովանել է մեղքը: Ընկերությունը պետք է 1,1 մլն դոլար վճարի, Panasonic-ը՝ 45,8 մլն դոլար, Sanyo — ն՝ 10,7 մլն դոլար, հայտնում է gaseta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Panasonic ընկերությանը մեղադրել են Toyota, Honda, Mazda եւ Nissan ընկերություններին վաճառած ապակեմաքրիչների, անջատիչների եւ Ղեկանիվի պտտման անկյան ցուցիչների սակագների կեղծման մեջ:
Sanyo-ն եւ LG Chem-ն իրենց մեղավոր են ճանաչել նոութբուքերի մարտկոցների սակագների սահմանման հարցում:





























