Տիեզերքումո ղջ ոսկին կարող էր առաջանալ նեյտրոնային աստղերի բախման արդյունքում, կարծում են գիտնականները:
Ոսկու առաջացումը մինչեւ վերջ անբացատրելի է մնում, քանի որ, ի տարբերություն թեթեւ մետաղների, այն չէր կարող առաջանալ անմիջապես աստղերի ներսում: Սմիթսոնի աստղագիտական կենտրոնից Էդո Բերգերը հետեւել է գամմա-բռնկումներին՝ ռադիոակտիվ էներգիայի լայնածավալ տիեզերական արտանետումներին, գրում է The Los Angeles Times-ը:
Բերգերն ու գործընկերները հետազոտել են GRB 130603B կարճ գամմա-բռնկումը, որն առաջացել էր երկու նեյտրոնային աստղերի բախումից: Պայթյունից հետո ընկած ժամանակահատվածում գիտնականները նկատել են, որ պայթյունն իր տեղն աստիճանաբար զիջում է անհետացող լուսավորմանը, որում գերակշռել է ինֆրակարմիր ճառագայթումը: Գիտնականները կարծում են, որ գամմա-բռնկման ժամանակ արտանետվում է արեւային զանգվածի մեկ հարյուրերորդական մասը, այդ թվում՝ նաեւ ոսկի:
Երկու նեյտրոնային աստղերի բախման ժամանակ արտանետված ոսկու քանակը կարելի է համեմատել 10 Լուսինների հետ, նշել է Բերգերը: Նման քանակի ոսկին կարժենա 10 օկտիլիոն դոլար (դա 100 տրիլիոնի խորանարդն է):





























