Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ-Այինը կո է արել տարածաշրջանի երկրներին՝ միավորել ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հաղորդում է իրանական «Press TV»-ն:

Նա նշել է, թե խաղաղությունն ու անվտանգությունը չեն ամրապնդվի առանց վեճի կարգավորման: «Աշխարհի խաղաղասեր երկրները, հատկապես տարածաշրջանի երկրները փորձում են իրենց ներդրումն ունենալ խնդրի խաղաղ կարգավորման մեջ: Իրանի Իսլամական Հանրապետությունը եւս հայտարարել է աջակցելու պատրաստակամության մասին»,- ասել է նա:

Մոհսեն Փակ-Այինի խոսքով, Իրանի քաղաքականությունն ամփոփվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած բանակցություններին աջակցելու մեջ: