Հարավկորեական Samsung կորպորացիան առաջիկայում կարող է գործարք կնքել ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի հետ՝ սմարթֆոններ մատակարարելու վերաբերյալ: Reuters-ի տվյալներով` ընկերությունը մոտ է շահավետ գործարք կնքելուն:

Երկար ժամանակ պետական մարմինների համար գլխավոր հեռախոս մատակարարողը BlackBerry ընկերությունն էր: Ներկայում ՀԴԲ գրեթե բոլոր 35 հազար աշխատակիցներն այդ սարքավորումներից են օգտվում:

ՀԴԲ-ում հրաժարվել են այս առնչությամբ մեկնաբանություններ տալ: Այդ կերպ է վարվել նաեւ RIM ընկերությունը` BlackBerry-ի արտադրողը: Այս մասին հաղորդում է «Utro.Ru»-ն:

Հարկ է նշել, որ մայիսին Պենտագոնը հակառակ օպերացիան է իրականցրել. ՊՆ-ն հրաժարվել է Samsung-ի սմարթֆոններից եւ BlackBerry  սարքավորումներ գնել: