Շոտլանդացի գիտնականները հաշվարկել են տիեզերքում եւ մասնավորապես մեր գալակտիկայում ոչ երկրային քաղաքակրթությունների գոյության հավանականության տեսությունը։ Ըստ նրանց՝ այլմոլորակայիններն արդեն բազմացել եւ գրավել են մեր մոլորակը, սակայն մարդու աչքը ընդունակ չէ այն տեսնելու
Էդինբուրգցի մասնագետները հաշվարկներից հետո եզրակացրել են, որ այլմոլորակայիններն ակնդետ հետեւում են մարդկանց, պարզապես մենք նրանց չենք նկատում։
Եթե գիտնականների հիպոթեզը, ըստ որի մարդկային քաղաքակրթությունը միակը չէ, ճշմարիտ է, ապա մի շարք հարցեր են ծագում։ Գլխավոր հարցն այն է, թե ինչու մենք նրանց չենք տեսնում գալակտիկայի հեռուներում։ Չէ՞ որ այլմոլորակայինների որոշ քաղաքակրթություններ կարող են հազար, անգամ միլիոն տարի մեզանից զարգացած լինել, հայտնում է «ԻնտերՆովոստին»։
Իսկ եթե հաշվի առնենք այն թռիչքը, որ մարդկությունը կատարել է XX դարից ի վեր, ապա սոսկալի է անգամ պատկերացնել, թե ինչ տեխնոլոգիաների կտիրապետենք հազար տարի անց։ Իսկ գիտնականները հայտարարում են, որ այլմոլորակայինները վաղուց են մեզ հետեւում իրենց բազմաթիվ զոնդերով։





























