Չինաստանը բարեհաջող կերպով 3 արբանյակ է թողարկել: «Չունասին-3»-ը, «Շիյան-7»-ը եւ «Շիցզյան-15»-ը ուղեծիր են դուրս բերվել «Չանչժեն-3C» հրթիռ կրիչի միջոցով: Սա արդեն 179-րդ մեկնարկն է, որն իրականացվում է վերջինիս միջոցով:

Արբանյակները նախատեսվում է օգտագործել տիեզերանավերի տեխնիկական սպասարկման ոլորտի գիտական փորձարկումների համար, հաղորդում է «Dni.Ru»-ն:

Տիեզերքի յուրացման չինական ծրագիրը մեկնարկել է 1956թ հոկտեմբերի 8-ին: Չինացի տիեզերագնացի առաջին թռիչքը տիեզերք կայացել է 2003թ հոկտեմբերի 5-ին: Չինաստանը ծրագրում է մինչեւ 2020թ ուղեծրում կառուցել սեփական տիեզերակայանը եւ ստեղծել տիեզերական լաբորատորիա: