Բրիտանական Բրիսթոլ քաղաքի գիտնականները գտել են բջջային հեռախոսները լիցքավորելու նոր միջոց` մեզի միջոցով:
«Մարդկային մեզը միակ սուբստանցիան է, որն անսպառ է»,-ասում է գիտնականներց մեկը: ««Միկրոբային վառելիքային էլեմենտների» կոնվերտերի միջով անցնելիս մեզից առաջացած էներգիայի միջոցով մեզ հաջողվել է լիցքավորել Samsung հեռախոս»,-պատմել է նա:
Կենդանի միկրոօրգանիզմների մետաբոլիզմի շնորհիվ կոնվերտերը թույլ է տալիս օրգանական միացությունը միանգամից վերածել էլեկտրաէներգիայի:
Գիտնականները կարծում են, որ հետագայում այս տեխնոլոգիան կկիրառվի նաև կենցաղում:
Գիտնականների արած բացահայտումը թույլ է տալիս ուղարկել հաղորդագրություն, մտնել ինտերնետ և կարճ հեռախոսազանգ կատարել:





























